ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մարտի 23-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննության է առել կառավարության հեղինակած «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ էին ներկայացրել ՀՀ ԱԺ ՀՀԿ, «Ելք» եւ ՀՅԴ խմբակցությունները: Օրենսդրական փաթեթն առաջարկների արդյունքում լրամշակվել է եւ պատրաստ է ներկայացվելու երկրորդ ընթերցմամբ քննարկմանը:
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունն ստացել է դրական եզրակացություն՝ մարտի 23-ին հրավիրվելիք արտահերթ նիստի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար: